Օգոստոսի 27-ից 1-ին զորամիավորման ենթակա զորամասերի նորակոչիկ վարորդների մասնագիտական ունակությունները եւ հմտությունները կատարե¬լագործելու, վարորդների վարժվածությունը բարձրացնելու նպատակով Որոտանում զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, փոխգնդապետ Հ.Աթոյանի գլխավորությամբ անցկացվելու են հավաքներ:
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նշվում է նաեւ, որ օգոստոսի 27-ից 1-ին զորամիավորման Գորիսում տեղակայված զորամասում անցկացվելու են հատուկ նշանակության խմբերի միջեւ մրցումներ, որոնց մասնակցելու է 3 խումբ:





























