Օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր՝ օգոստոսի 27-ին, այցելել է Գեղարքունիքի մարզ: Մինչ խորհրդակցությունը նախարարը եղել է Մարտունու ավագ դպրոցում, որը հիմնովին վերակառուցվում է Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» վարկային ծրագրով: Ծանոթանալով կատարվող աշխատանքներին`նախարարը մտահոգություն է հայտնել նախատեսված վերջնաժամկետի, եւ դրանով պայմանավորված էլ՝ շինարարության որակի վերաբերյալ:

Համաձայն ծրագրի` շինարարությունը պետք էավարտվի սեպտեմբեր ամսվա վերջին, սակայն առկա չավարտված ծավալները վկայում են, որ նշված ժամկետները չեն պահպանվի:

 Մեկ ամիս անց նախատեսված է եւս մեկ ստուգայց։