Մեծ Բրիտանիայում սեպտեմբերի 5-ին կպարգեւատրվեն երկրի ամենատգեղ շենքերը: BBC-ի հաղորդմամբ, մրցանակը, որը նաեւ անվանում են  «ֆուրունկուլի մրցանակ», հորինել են Building Design ամսագրում. հրատարակությունը ընթերցողներին առաջարկել է ընտրել նախորդ տարվա իրենց ամենաչսիրած շենքը:

Ամսագրի գլխավոր խմբագիր Թոմաս Լեյնն ասում է, որ մրցանակը դիտարկվում է որպես լուրջ մտադրությամբ առաջադրանք. ուշադրություն հրավիրել վատ ճարտարապետությանը, որը աղավաղում է բրիատանական քաղաքները: