Միլիարդատեր Ուորեն Բաֆեթը պնդում է, որ արժեթղթերը շարունակում են գրավիչ ներդրում մնալ՝ նույնիսկ հաշվի առնելով անշարժ գույքի համեմատ դրանց բարձր գինը, հաղորդում է AP-ն:

Բաֆեթի խոսքով՝ իր Berkshire Hathaway-ը գնել է Apple ընկերության եւս մի քանի բաժնետոմս՝ ի հավելումն 252 մլն դոլարի, որոնց սեփականատերն էր հունիսի վերջին:

Բաֆեթը 88-րդ տարեդարձի առիթով Նյու Յորք է մեկնել՝ ճաշելու այն մարդու հետ, որը բարեգործական աճուրդի ժամանակ 3.3 մլն դոլար է վճարել միլիարդատիրոջ հետ առանձին ճաշի համար: