Օգոստոսի 28-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 18-րդ կմ-ին դուրս էր եկել երթեւեկելի հատվածից եւ բախվել ճամփեզրի ծառին. վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Օգոստոսի 30-ին, ժամը 07.00-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ հիվանդանոց տեղափոխված ուղեւորը` 1948 թ. ծնված Հայկազ Ստեփանյանը, մահացել է: