Շիրակի մարզում, այսօր՝ օգոստոսի 31-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08:45-ի սահմաններում 61-ամյա Բագրատ Շ.-ն իր վարած УАЗ 3962 մակնիշի 35 MP 277 համարանիշի ավտոմեքենայով Մարալիկ-Սառնաղբյուր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին, մի քանի մետր գլորվելով, կողաշրջված վիճակում հայտնվել ձորում:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով ավտոմեքենայի ուղեւոր, վարորդի համագյուղացի, 70-ամյա Հարություն Հարեյանը տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն: