Մոսկվայում ամսվա մեջ արդեն 2-րդ անգամ հայտնաբերվում է  ճամպրուկ՝ մահացած կնոջ դիակով՝ մարմնին առանց տեսանելի վնասվածքների: Այս մասին  «Ինտերֆաքսին» հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի վարչության ներկայացուցիչ Յուլիա Իվանովան:

«2018 թվականի օգոստոսի 31-ին Մոսկվայի հարավ-արեւելքում՝ Կրեմլյովսկիե կուրսանտի ծառուղու ցանկապատի մոտ անցորդները հայտնաբերել են ճամպրուկ, որում գտնվում էր կնոջ մարմին՝ մոտ 18-25 տարեկան», - ասել է նա:

Տեսողական զննության ժամանակ տեսանելի մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել, ավելացրել է Իվանովան:

Այս փաստի առթիվ Գլխավոր քննչական վարչության Մոսկվայի գերատեսչությունը անցկացրել է նախաքննական ստուգում, հայտնել է քննության ներկայացուցիչը:

Մինչ այդ ամսվա սկզբին նման դեպք տեղի էր ունեցել նաեւ Մոսկվայի հարավ-արեւմուտքում:

Օգոստոսի 8-ին Իվանովան տեղեկացրել էր, որ Մոսկվայի հարավ-արեւմուտքում գտնվող Վորոնցովսկու այգում հայտնաբերվել է կնոջ մարմնով ճամպրուկ, փաստի առթիվ քրեական գործ էր հարուցվել Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն): Մահացածի մարմնի վրա բռնի մահվան նշաններ նույնպես չէին հայտնաբերվել:

Միեւնույն ժամանակ տեղեկացված աղբյուրը հայտնել է, որ հետաքննությունը պարզում է, թե արդյոք այս միջադեպերի կապ կա: