Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ողջունել է ԱՄՆ որոշումը Մերձավոր Արեւելքում պաղեստինցի փախստականների համար ՄԱԿ-ի օգնության եւ աշխատանքի կազմակերպման գործակալության ֆինանսավորումը դադարեցնելու մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«ԱՄՆ-ը կարեւոր քայլ կատարեց՝ դադարեցնելով Մերձավոր Արեւելքում պաղեստինցի փախստականների համար ՄԱԿ-ի օգնության եւ աշխատանքի կազմակերպման գործակալության ֆինանսավորումը»,-նշել է Նեթանյահուն։
Ավելի վաղ Պետդեպարտամենտը հայտարարել էր գործակալության ֆինանսավորումը ամբողջությամբ դադարեցնելու մասին՝ անվանելով դրա աշխատանքի մոդելն ու բյուջետային պրակտիկան ոչ ռացիոնալ։





























