Հայկական երկրորդ Հանրապետության ստեղծումը ոչ միայն Արցախի հերոսական ժողովրդի, այլև ողջ հայության միասնականության արդյունք է: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը:

Շնորհավորելով Արցախի անկախության 27-րդ տարեդարձի առթիվ՝ Վիտալի Բալասանյանն արցախցիներին և համայն հայությանը մաղթել է, որ լինեն ավելի միասնական, միաբան ու նպատակասլաց:

«Մեր նպատակներին հասնելու դժվարին ճանապարհին մենք երբևէ սխալվելու իրավունք չունենք: Չէ՞ որ թշնամին սպասում է, որ մենք մասնատվենք, հակադրվենք իրար, որ օգտվեն դրանից: Պատմության դասերը վկայում  են, որ մենք հաջողություններն արձանագրել ենք միայն այն ժամանակ, երբ միասնական ենք եղել: Մեր վերջնական նպատակներին հասնելու համար պիտի դասեր քաղենք անցյալից»,- ասել է Բալասանյանը: