ԱՀ կառավարության հրավերով մասնակցեցի Արցախի անկախության հռչակման 27-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Այս մասին ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում տեղեկացրել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բակո Սահակյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրել Արցախի անկախության ու ազատության համար զոհված ազատամարտիկների, Ազգային ժողովի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմներին:
Միջոցառումներին մասնակցել են նաեւ ԱՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Արցախի եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, ներկայացուցիչներ Սփյուռքից եւ հյուրեր արտերկրից:






























