ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների կողմից ռուս ձեռնարկատերերի հավաքագրման փորձերը ակնհայտորեն վկայում են Ռուսաստանի քաղաքականությանը միջամտելու փորձերի մասին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԲԿ»-ն:

ԱՄՆ-ի իշխանությունները «շատ կոպիտ են աշխատում հետախուզության գծում՝ «փորձելով հավաքագրել Ռուսաստանի քաղաքացիներին եւ ճնշում գործադրել նրանց վրա», հավելել է նա: «Հաշվի առնելով, որ Օլեգ Դերիպասկայի նման գործարարները, որոնք  հսկայական բիզնես կառույցների եւ գործընթացների շատ խոշոր բաժնետերեր ու ղեկավարներ են, որտեղ մի քանի տասնյակ եւ երբեմն հարյուր հազարավոր մարդ է աշխատում, այդ թվում նաեւ՝ ռուսական տնտեսության զգայուն ոլորտներում, ապա նման դեպքերմ առավել պերճախոս կերպով վկայում են Ռուսաստանի Դաշնության ներքին գործերին միջամտելու փորձերի մասին»,- հայտարարել է Պեսկովը:

Սեպտեմբերի 1-ին The New York Times-ը գրել էր, որ 2014-ից մինչեւ 2016 թվականների ԱՄՆ Հետախուզությունների դաշնային բյուրոն «փորձել է  ինֆորմատոր դարձնել  պարոն Դերպասկային»՝ օգնություն առաջարկելով նրան ԱՄՆ վիզա ստանալու եւ այլ «իրավական խնդիրների» լուծման հարցում: