Աբու Դաբիում Լուվրը որոշել է չեղյալ հայտարարել Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի Փրկիչը» նկարի ցուցադրությունը: Պատճառները չեն հաղորդվում: Նկարը ձեռք էր բերվել 2017 թվականին ռեկորդային 450 միլիոն դոլարիով, դրա իսկության  մասին վեճերը չեն դադարում, հաղորդում է BBC-ն:

«Աշխարհի Փրկիչը» նկարը Լուվրում պետք է ցուցադրվեր սեպտեմբերի 18-ին:

Տեղական The National թերթի  համաձայն, թանգարանը կարող էր հետաձգել ցուցադրությունը մինչեւ իր բացման տարեդարձը՝ նոյեմբերի 11-ը:

2013-ից մինչեւ 2017 թվականը նկարը պատկանում էր ռուս գործարար Դմիտրի Ռիբոլովեւին: Նյու-Յորքում Christie-ի աճուրդում 2017 թվականի նոյեմբերին նա վաճառվել էր այն:

Աճուրդը 20 րոպե էր տեւել, նկարին երկու գնորդ էր հավակնում: Արդյունքում նկարը վաճառել էին ռեկորդային 450 մլն դոլարով: Սռտեղծագործությունը դարձել էր արվեստի պատմության մեջ ամենաթանկ նկարը:

The New York Times-ի տվյալներով նկարը ձեռք էր բերել Սաուդյան Արաբիայի արքայազն Բադեր բին Աբդուլլա բին Մոհամմեդ բին Ֆարհան Ալ Սաուդը` Աբու Դաբիի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության շահերից ելնելով: