ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Պան Գի Մունի զարմիկը կաշառակերության գործով դատապարտվել է 6 ամսվա ազատազրկման, գրում է AP-ն:

Մանհեթեն նահանգի դաշնային դատարանը Հո Յու Բանին դատապարտել է  Վիետնամում 800 մլն դոլար արժողությամբ անշարժ գույքի անհաջող գործարքը փրկելու նպատակով որպես կաշառք 2.5 մլն դոլար վճարելու փորձի համար:

2013-ից մինչեւ 2015 թվականներին կատարված հանցագործության համար դատապարտվածը 6 ամսով ազատազրկվել էր օտարերկրյա պետություններում կոռուպցիայի դեմ պայքրաի օրենքը խախտելու համար: