Չիզբուրգերի եւ ֆրի կարտոֆիլի սիրահարը ճայի հետ պայքարի համար տուգանվել է, գրում է AP-ն:

Ամերիկացին, ով Նյու Հեմփշիրոի լողափում փորձում էր իր չիզբուրգերն ուտել, տուգանվել է 124 դոլարով ճային վնասելու համար, որը փորձում էր նրա ուտելիքը խլել: Նեյթ Ռանկլոսը խոստովանել է, որ չէր ցանկանում վնասել թռչունին:

Ոստիկանությունը հաղորդել է, որ ճայերը պաշտպանված են դաշնային օրենքով: