Ստամբուլի 3–րդ օդանավակայանի հետ կապված Թուրքիայում մեծ արձագանք գտած բացահայտում է եղել։
Թուրքական T24–ի փոխանցմամբ՝ Ստամբուլի 3–րդ օդանավակայանը այնքան մոտ է կառուցված Բուլղարիայի հետ սահմանին, որ օդանավակայան իջնող եւ բարձրացող օդանավերը ստիպված մտնելու են Բուլղարիայի օդային տարածք։
Այս փաստը մեծ արձագանք է գտել, քանի որ ըստ պնդումների, Բուլղարիայի տարածք մտած ամեն օդանավի համար Թուրքիան գումար է վճարելու։
Նշվում է, որ նույնիսկ Ստամբուլ–Անկարա չվերթի դեպքում օդանավը ստիպված է լինելու մտնել Բուլղարիայի օդային տարածք։
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունն այս հարցը խորհրդարանում է բարձրացրել, սակայն դեռ պաշտոնական պարզաբանումներ չկան։





























