Եթե ամբողջ Սահարան պատենք արեւային եւ հողմային էլեկտրակայաններով, ապա դա ոչ միայն Երկրի ամբողջ բնակչությանը էլեկտրաէներգիայով կապահովի, այլեւ անապատը կրկին կյանքի համար պիտանի կդարձնի, հայտնում է Planet-today-ը:
Սահարան իդեալական վայր է հսկայական ծավալներով էլեկտրակայանի կառուցման համար, որը կբավարարի մարդկության էներգետիկ կարիքները քառապատիկ պաշարով:
«Կա նաեւ կողմնակի ազդեցություն՝ կլիմայի փոփոխություն: Հողմային էլեկտրակայանները կփոխեն օդային հոսքերը, իսկ արեւային վահանակները կսառեցնեն երկրի մակերեսը: Արդյունքում անապատում անձրեւներ կտեղան, որոնք Սահարան հողագործության համար պիտանի կդարձնեն: Այս ամենն իրատեսական է. մենք համապատասխան համակարգչային կլիմայական մոդելավորում ենք կատարել եւ այն հաստատել է մեր բոլոր ենթադրությունները», —պատմում է Արգենտինայից օդերեւութաբան Եվգենիա Կալնայը՝ հավակնոտ նախագծի հեղինակներից մեկը:





























