Ճապոնիայի Հոկայդո կղզում հզոր երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը հասել է 21-ի, 13 մարդ համարվում է անհետ կորած, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Զոհվել է 21 մարդ, 6-ը ծայրահեղ ծանր վիճակում են, անհետ կորած է համարվում 13-ը: Հետեւանքների վերացմամբ զբաղված է ինքնապաշտպանության, ոստիկանության եւ հրշեջ պահպանության 40 հազար աշխատակից, մասնակցում է 75 ուղղաթիռ»,- ասել է գլխավոր քարտուղարը:

Հինգշաբթի գիշերը Հոկայդոյում տեղի է ունեցել 6,7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնը գտնվել է Իբուրա շրջանում, օջախը՝ 37 կմ խորությամբ: