Աֆղանստանի Քանդահար նահանգում շաբաթ ավտոբուսը բախվել է բեռնատարին, 15 մարդ զոհվել է, 25-ը վնասվածքներ ստացել, հայտնում է տեղական TOLOnews հեռուստաալիքը՝ վկայակոչելով նահանգապետի գրասենյակին:

Ինչպես հայտնել է նահանգապետի պաշտոնական ներկայացուցիչ Ազիզ Ահմադ Ազիզը, վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան մոտ 6-ին Ժարի շրջանում: Նրա խոսքով՝ զոհվածների թվում կան կանայք եւ երեխաներ, մի քանի տուժածներ կրիտիկական վիճակում են:

Աֆղանստանում հաճախ են տեղի ունենում ճանապարհային պատահարներ, որոնց պատճառը, որպես կանոն, արագության գերազանցումն է, տրանսպորտային միջոցների կառավարման սխալները եւ ճանապարհների վատ վիճակը: