Փարիզում անհայտ անձը 7 մարդու է դանակահարել, նրան ձերբակալել են, հայտնում է BFM TV-ն:
Միջադեպը տեղի է ունեցել Փարիզի 20-րդ շրջանում կինոթատրոնի մոտ, Երեւանի ժամանակով մոտ 00.45-ին: Հանցագործը, որը զինված էր նաեւ մետաղաձողով, նախ վիրավորել է 2 տղամարդու եւ կնոջ, որից հետո հարձակման ականատեսը, որը ոչ հեռվում գնդակի նետմամբ էր զբաղված, նրա վրա է նետել մետաղական գունդը՝ նրան վախեցնելով: Այնուհետեւ անհայտ անձը Անրի Նոգերի փողոցում հարձակվել է երկու բրիտանացի զբոսաշրջիկների վրա: Կասկածյալին ձերբակալել են հանցավորության դեմ պայքարի բրիգադի աշխատակիցները:
Տուժածներից հինգին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, եւս երկուսի վիճակը միջին ծանրության է, մեկը շոկային վիճակում է:
Նախնական տեղեկություններով՝ հարձակումը ահաբեկչություն չէ:




























