Նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է RT-ն:
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ նոյեմբերյան մատակարարումներով աճել են 0,19 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 77,52 դոլարի:
WTI-ի տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսները թանկացել են 0,07 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 67,59 դոլար:



























