Նիգերիայի Նասարավա նահանգում բենզատարի պայթյունի հետեւանքով զոհվել է 35 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 100-ը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով նահանգի արտակարգ ծառայությանը:
Փրկարարական ծառայության տնօրեն Ուսման Ահմեդը հաստատել է, որ պատահարին զոհ է գնացել 35 մարդ:
«Զոհվածների մեծ մասը եկել էր վթարի վայր՝ տեսնելու, թե ինչ է պատահել»,- հավելել է Ահմեդը:
Նա նշել է, որ բենզատարը պայթել է լցակայանի մոտ վառելիք լիցքավորելիս:




























