Ինդոնեզիայում անտառային հրդեհի պատճառով առնվազն 100 լեռնագնացներ երրորդ օրն է արգելափակված են Լավու հրաբխի գագաթին, հայտնում է ANTARA գործակալությունը:

Նրա տեղեկություններով՝ կիրակի Արեւելյան Ճավա նահանգում բռնկված հրդեհը արդեն ընդգրկել է լեռնալանջի անտառի մի մասը եւ ոչնչացրել 25-30 հա:

Ներկայումս հրաբուխ տանող արահետները փակված են, սակայն գագաթին են մնում 200 մարդուց կազմված խմբից մոտ կեսը, որոնք կիրակի վերելք էին կատարում: Խմբի մնացյալ մասը հասցրել էր իջնել մինչեւ հրդեհը սկսվելը: Երկուշաբթի լեռնագնացներին փրկելու համար հրաբուխ է ուղարկվել փրկարարներից եւ կամավորներից կազմված խումբ, սակայն դեռեւս չի հաջողվել մարդկանց տարհանել: