Շրի Լանկայի կառավարությունը արգելել է հնդկական տաճարներում կենդանիների եւ թռչունների ծիսական զոհաբերությունը, հաղորդում է BBC-ն:
Այս առաջարկն արել է կրոնական գործերի նախարարությունը: Այն աջակցություն է գտել բնակչության մի մասի շրջանում:
Այնուամենայնիվ, կան նաեւ այնպիսի մարդիկ, ովքեր դեմ են նման միջոցառումներին` այդպիսի զոհաբերություննը կրոնական ծիսակարգի կարեւոր մաս համարելով:
Հավանաբար օրենքը չի անդրադառնա բնակչության մուսուլմանական մասի զոհաբերությանը, որը Շրի Լանկայի երրորդ խոշորագույն կրոնական խումբն է:
Վերջին տարիներին երկրում «հակամուսուլմանական» անկարգությունների ալիք էր տարածվել, ինչի հետեւանքով մարդիկ սպանվեցին:




























