Ուլթշիր կոմսությունում Gardiner Houlgate աճուրդում  The Beatles խմբի բրիտանացի երաժիշտ Ջորջ Հարիսոնի (1943-2001) կիթառը վաճառվել է 347 հազար ֆունտով (մոտ 452,5 հազար դոլար), հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչեկով BBC-ն:

Վերջինիս տվյալներով, երաժիշտը Ավստրալիայում պատրաստված Maton Mastersound MS-500 գործիքով ելույթ է ունեցել մի քանի համերգներին, այդ թվում 1963 թվականին The Cavern Club 3 լիպերպուլյան դահլիճում:

Բաժնետեր Լյուկ Հոբսը աճուրդի արդյունքները ֆանտաստիկ է անվանել, ինչպես նաեւ նշել, որ կիթառի յուրահատուկ պատմության մասին վկայում են մասնավորապես Հարիսոնի համերգից որոշ լուսանկարներ:

Այս տարվա մայիսին ԱՄն-ում Julien's Auctions աճուրդում 200-300 հազար դոլարով ցուցադրվել էր Հարիսոնի առաջին էլեկտրական կիթառը:

Hoffner Club 40 գործիքի վրա Հարիսոնը The Quarrymen խմբում նվագել էր որպես առաջատար կիթառահար: Լիվերպուլյան The Swinging Blue Jeans խմբի անդամ Ռեյ Էնիսի հետ նա էլեկտրական կիթառը փոխանակել էր ակուստիկի հետ: Հետո՝ 1965-ին, Հարիսոնն այն փոխանցել էր երաժշտական փառատոններից մեկի կազմակերպիչներին եւ այն շնորհվել էր գերմանական փոփ խմբի անդամին, որը մահացել է 2017 թվականին: Նրա այրին կիթառը աճուրդի էր հանել: