Մեծ Բրիտանիայի Զինված ուժերն ունեն օդաչուների, ինժեներների, ինչպես նաեւ հետախուզական տեղեկության վերլուծության աշխատակիցների զգալի պակաս։ Այս մասին նշված է Բրիտանիայի խորհրդարանի՝ բյուջեի կատարողականի հարցով կոմիտեի զեկույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ըստ տվյալների՝ 2018 թվականին օդաչուների պակասը բանակում կազմել է նախատեսված թվի 23 տոկոսը, ինժեներները՝ 17 տոկոսը, իսկ հետախուզական տեղեկության վերլուծության աշխատակիցները՝ 26 տոկոսը։
Զեկույցում նշվում է նաեւ, որ այս տարի Բրիտանիայի Զինված ուժերում ոչ բավարար թվով կանայք ու էթնիկ փոքրամասնություների ներկայացոցիչներ են ընդունվել։
Անձնակազմի պակասը Բրիտանիայի ԶՈՒ միակ խնդիրը չէ։ Այսպես, Ազգային ֆինանսական վերստուգիչ վարչությունը այս տարվա փետրվարին հայտնել է, որ 2017-2027 թվականներին Բրիտանիայի կողմից նախատեսված ռազմական նավերի, ռեակտիվ ինքնաթիռների ու սուզանավերի ձեռքբերումը չի ստացվի 21 մլրդ ֆունտով (30 մլրդ դոլար)։




























