ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կհիշեն որպես «ստախոսի եւ հիմարի»՝ շրջակա միջավայրի հարցում։ Այս մասին հայտարարել է Քալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը՝ ելույթ ունենալով կլիմայի հարցերով Սան Ֆրանցիսկոյում կայացած գագաթաժողովում՝ տեղեկացնում է AP-ն։
Ջերի Բրաունը եւ Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը ելույթ են ունեցել գագաթաժողովի առաջին օրը կայացած մամուլի ասուլիսում՝ մեղադրելով Թրամփի աշխատակազմին։
Նրանք հայտարարել են, որ հազարավոր քաղաքներ եւ նահանգներ առաջվա պես բախվում են գլոբալ տաքացման սպառնալիքների հետ եւ չեն ստանում նախագահի աշխատակազմի աջակցությունը։




























