Սեպտեմբերի 17-ը աշխատանքային օր է: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԿԳՆ-ն՝ անդրադառնալով տարածված տեղեկություններին, թե Խաչվերացին հաջորդող երկուշաբթին լինելու է ոչ աշխատանքային:
«Ի պատասխան ՀՀ կրթության և գիտության նախարարություն ուղղված բազմաթիվ հարցումների` տեղեկացնում ենք, որ 2018 թվականի սեպտեմբերի 17-ը` առաջիկա երկուշաբթի օրը, աշխատանքային է, և որևէ փոփոխություն չի կատարվել:
Ուստի, ուսումնական բոլոր հաստատություններում կրթական գործընթացը կկազմակերպվի բնականոն հունով»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ նախկինում բոլոր տաղավար տոներին հաջորդող օրերը՝ մեռելոցները ոչ աշխատանքային էին: Այդ ավանդույթը մտցվեց վարչապետ Տիգրան Սարգսյանի ժամանակ: Այս անգամ կառավարությունը որոշում չի կայացրել, որ Խաչվերացին հաջորդող երկուշաբթին ոչ աշխատանքային է, հետեւաբար, օրն աշխատանքային է:



























