G20-ի առեւտրի նախարարները կողմ են արտահայտվել Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) բարեփոխելուն՝ ընթացիկ եւ ապագա մարտահրավերներին դիմակայելու համար: Այս մասին ասվում է Մար դել Պլատայում հանդիպումից հետո իրենց համատեղ հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք ակտիվացրել ենք մեր երկխոսությունը միջազգային առեւտրի փոփոխություններով՝ ընդունելով միջազգային առեւտրում ընթացիկ զարգացումները եւ ԱՀԿ-ի բարելավման ուղիները քննարկելու անհրաժեշտությունը՝ ներկայիս եւ ապագա մարտահրավերներին դիմակայելու համար», - ասվում է փաստաթղթում:
Բացի այդ, նախարարները նշել են «երկխոսությունն ու ձեռնարկվող գործողությունները ակտիվացնելու անհրաժեշտությունը՝ ռիսկերի մեղմացման եւ միջազգային առեւտրի նկատմամբ վստահության բարձրացման համար»:
Սեպտեմբերի 13-ից 14-ը Մար դել Պլատայում տեղի է ունեցել G20-ի առեւտրի եւ ներդրումների նախարարների հանդիպումը:



























