Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պետք է Հայաստանում խաղողի գնման գների մոնիթորինգ անցկացնի: Սեպտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հնչեցրեց Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը:
Նրա խոսքով, գինեգործական ընկերությունները խաղողի գնման գները սահմանում են Երեւանի կոնյակի գործարանին նայելով:
«Սա նշանակում է, որ մեկ ընկերություն մուսներին գին է թելադրում խաղողի գնման համար՝ շրջանցելով շուկայի մրցակցության կանոնները», - ասաց ՀԿ ղեկավարը:
Խաղողի գնման ոլորտի խնդիրները չեն վերացել, ֆերմերների եւ գինեգործական ընկերությունների միջեւ խաղողագործների համար ոչ շահավետ պայմանագրեր են կնքվում, վերջիններս ինչպես միշտ տեղյակ չեն, թե երբ է սկսվում գնման շրջանը ու որքան է գնումների գինը:
2018-ին գինեգործական ընկերությունները, այդ թվում ԵԿԳ-ն, խաղողը գնում են 140 դրամով՝ 1 կգ դիմաց նախորդ տարվա 1 կգ համար 130 դրամի համեմատ: Այս գինը ձեռնտու չէ ֆերմերներին, քանի որ հաշվի չի առնում գնաճը եւ գնագոյացումը, թեեւ այն բարձրացել է 10 դրամով, առավել եւս, որ խաղողի ինքնարժեքը 1 կգ համար հասնում է արդեն 110-120 դրամի եւ այս տարի բերքն այդքան շատ չէ:
«Խաղողագործների եւ գինեգործական ընկերությունների միջեւ պետք է փոխշահավետ պայմանագրային պարտավորություններ ստեղծվեն, որի դեպքում գնորդը պետք է վաճառողից գին հարցնի, ինչպես պահանջվում է շուկայական կանոններով եւ ոչ թե հակառակը, երբ գնորդը հաշվի չի առնում վաճառողի կարծիքը եւ կամքը: Այստեղից էլ ոլորտի խնդիրները», - եզրափակեց Արտակ Սարգսյանը:



























