Փլիմութի համալսարանի գիտնականների կարծիքով՝ Բրիտանական կղզիների միաձուլումը տեղի է ունեցել ոչ թե 2, այլ 3 միկրոմայրցամաքների մասնակցությամբ: Այս մասին նշված է Phys.org կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ համարվում էր, որ Բրիտանական կղզիները կազմավորվել են Ավալոնիա եւ Լաուրենիթիա միկրոմայրցամաքներով:

Հետազոտողները  Բրիտանիայի Քորնուոլ եւ Դեւոն կոմսություններում ստուգել են ապարների կազմությունը: Հանքաբանական անալիզից հետո նրանք պարզել են, որ Բրիտանական կղզիներն առաջացել են Ավալոնիայի եւ Լաուրենիթիայի երրորդ մայրցամաքին բախվելու հետեւանքով, որը կոչվում է Արմորիկա:

Գիտնականները նշել են, որ հայտնաբերված մայրցամաքի ապարների կառուցվածքը սերտորեն կապված է Ֆրանսիայի Բրետան շրջանի հետ:

Բրիտանացի մասնագետների կարծիքով՝ Արմորիկան Գոնդվանայից անջատվել է գրեթե 400 մլն տարի առաջ եւ կործանվել է Լավրուսիա գերմայրցամաքի հետ բախման ժամանակ: