Թուրքիայում Անթալիա քաղաքից 100 կմ հեռավորության եւ մոտակա առողջարանային գյուղերից 3-5 կմ հեռավորության վրա բռնկված անտառային հրդեհը մարում են: Այրվող փշատերեւ անտառի վրա կարելի է տեսնել ծխի խիտ ամպեր:

Հրդեհի դեմ պայքարելու համար ուղարկվել են մարտական հաշվարկներ, տեղական իշխանությունները նաեւ հրշեջային մի քանի ինքնաթիռ են տրամադրել: Հնարավոր տուժածների մասին տեղեկատվություն չի հաղորդվել, հայնտում է ՏԱՍՍ-ը: