Արգենտինայի դատավոր Կլաուդիո Բոնադիոն երկուշաբթի նախկին նախագահ Կրիստինա Կիրշների նախնական կալանքի համար կարգադրագիր է տվել, որի դեմ կոռուպցիոն մեղադրանք է առաջադրվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Todo Noticias հեռուստաալիքին:
Այս կարգադրագիրը դեռ չի կարող կատարվել: Բանն այն է, որ Կիրշները որպես գործող սենատոր դատական անձեռնմխելիություն ունի: Հենց խորհրդարանը պետք է պատասխանի դատարանին՝ արդյոք այն կվերացնի կասկածյալի անձեռնմխելիությունը:
Կիրշները մեղադրվում է կոռուպցիոն սխեմայի մասնակցության համար, որի դեպքում պետության հետ գործարքներ կնքած կապալառուները պետք է կառավարությունում պատասխանատու անձանց որոշակի տոկոս վճարեին: Նույնը, իբրեւ թե, տեղի է ունեցել նաեւ իր ամուսնու՝ Նեստոր Կիրշների նախագահության ժամանակ (2003-2007 թվականներին Արգենտինայի ղեկավար):




























