Փենսիլվանիայում 59-ամյա Լոուրենս Ջեմիսոնը դատապարտվել է 100 տարվա ազատազրկման՝ մանկական պոռնոգրաֆիայի՝ իրավապահների երբեւ է տեսած ամենամեծ հավաքածուի համար՝ տեղեկացնում է AP-ն։.
Ջեմիսոնն ինքը խոստովանել է, որ կատարել է սեռական հանցագործություններ եւ ունի մանկական պոռնոգրաֆիայի ամենամեծ հավաքածուն։ Նրա մոտ գտել են սեռական բռնության ենթարկվող երեխաների եւ նորածինների ավելի քան 14,4 մլն լուսանկար եւ տեսաֆիլմ, որոնք մանկապիղծը հավաքել է 15 տարվա ընթացքում։
Նա կալանավորվել է այն բանից հետո, երբ իր հանցակցի հետ բռնաբարել էին սահմանափակ կարողություններով անչափահաս աղջկա։ Իրենց բոլոր գործողությունները նրանք տեսանկարահանել էին եւ տեղադրել համացանցում։ Իրավապահները ցնցվել են Ջեմիսոնի հավաքածուի «վայրենի» տեսարաններից։




























