Արարատի մարզում, սեպտեմբերի 20-ին ավտովթար է տեղի ունեցել. ժամը 15։40-ի սահմաններում 60-ամյա Ռուբիկ Հ.-ն իր վարած T16 մակինիշի 7939 AP համարանիշի տրակտորով Այգավան-Ոսկետափ միջհամայնքային ճանապարհի Ոսկետափ գյուղի վարչական տարածքում բախվել է 28-ամյա Համլետ Ա.-ի վարած Opel մակնիշի 34 DN 671 համարանիշի ավտոմեքենային։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, բախման հետեւանքով Opel-ն էլ բախվել է ճամփեզրին կայանված 35-ամյա Նորիկ Ի.-ի պատկանող ГАЗ 53 մակնիշի առանց համարանիշի ջրատար ավտոմեքենային։

Վթարի հետեւանքով վարորդներից Համլետ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։

Աղբյուրի փոխանցմամբ, տրակտորը բարձված է եղել խաղողով։