Չինաստանի գերագույն ժողովրդական դատարանը թույլ է տվել իրագործել 9 աշակերտներին սպանողի մահապատիժը, նշված է Շենսի նահանգի Յույլին քաղաքի միջին աստիճանի դատարանի հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ դատարանը 28-ամյա Չժաո Ցզեվեյին մահապատժի էր դատապարտել 9 աշակերտների սպանության համար:

Հարձակումը կատարվել է այս տարվա ապրիլի 27-ին Շենսի նահանգի Յույլին քաղաքի շրջանում, երբ երեխաները դպրոցից տուն էին վերադառնում: 1990 թվականին ծնված երիտասարդը, որը նախկնում նույնպես այդ դպրոցում էր սովորել, դաշույնով զինված, հարձակվել է իրեն հանդիպած աշակերտների վրա: Նրան անմիջապես ձերբակալել են, իսկ հարցաքննվելիս հայտարարել է, որ այս կերպ ցանկացել է հատուցել համադասարանցիներից ստացած վիրավորանքները, որոնք նրան սովորելու տարիներին նվաստացրել են: Հարձակման հետեւանքով մահացել է 9 աշակերտ, տուժել՝ 12-ը: