Չինաստանը շանտաժի չի ենթարկվի, և ԱՄՆ–ի հետ առևտրային հարաբերություններում խուճապի պատճառ չկա։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին, գրում է Reuters–ը։

Պարբերականը հիշեցնում է, որ չորեքշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Պեկինին նոյեմբերի 6-ին կայանալիք Կոնգրեսի ընտրություններին խառնվելու փորձի մեջ, որ կանխի իր կուսակցության հնարավոր հաղթանակը։

Վան Ին, սակայն, հերքել է այդ մեղադրանքը։