ԱՄՆ պետական պարտքը հասել է 21,516 տրլն դոլար նիշին, հայտնում է Washington Examiner-ը:

Նշվում է, որ 2018 ֆինանսական տարում, որն ավարտվել է սեպտեմբերի 30-ին, ԱՄՆ պետական պարտքն աճել է 1,2 տրլն դոլարով:

Սպասվում է, որ 2020 թվականին Միացյալ Նահանգների բյուջեի դեֆիցիտը կանցնի 1 տրլն դոլարի նիշը:

Դրանից բացի, ինչպես հայտնում է պարբերականը, ԱՄՆ պետպարտքը կպահպանի աճի արագացման միտումը, որովհետեւ կառավարության ծախսերը ոչ մի կերպ չեն վերահսկվում:

ԱՄՆ Կոնգրեսը օգոստոսին հայտնել էր, որ կառավարության փոխառությունները 2018-ի առաջին 11 ամիսներին կազմել են 895 մլրդ դոլար, ինչը 222 մլրդ դոլարով ավելի է, քան անցյալ տարի: