ԱՄՆ Ֆլորենս քաղաքում (Հարավային Կարոլինա նահանգ) անհայտ անձը կրակոցներ է արձակել, հայտնում է քաղաքի արտակարգ ծառայությունը: Վիրավորվել է 5 ոստիկան, հայտնում է տեղական WPDE հեռուստակայանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Կրակոցները դադարել են, կասկածյալը կալանված է»,- նշված է արտակարգ ծառայության Twitter-ի էջում:

Առայժմ տեղեկություններ չեն հրապարակվել, թե տուժողներն ինչ վիճակում են: