Ուգանդայի բանակը պահպանակների սեփական բրենդ է թողարկել՝ Ulinzi անվանումով, ինչը սուախիլի լեզվով նշանակում է պաշտպանություն։ Պահպանակները ուգանդացի զինվորներին պետք է պաշտպանեն ՄԻԱՎ-ի վարակից՝ տեղեկացնում է BBC-ն։
Զինվորը չի կարող պաշտպանել իր երկիրը, եթե «չի երաշխավորում, որ հենց ինքը անվտանգության մեջ է»։ Այս մասին պահպանակների շնորհանդեսի ժամանակ հայտարարել է շտաբի պետ Բրիգ Լեոպոլդ Կիանդան։ Նա ասել է, որ ռազմական գործողությունների ընթացքում զինվորները հաճույքի համար հանդիպում են կանանց հետ, եւ նրանք պետք է պաշտպանեն իրենց, որպեսզի վերադառնալով տուն՝ չվարակեն իրենց կանանց։
Ուգանդացի մեծահասակների 6 տոկոսը ՄԻԱՎ-ով վարակված է։



























