Քուվեյթը, Սաուդյան Արաբիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները 10 միլիարդ դոլար են խոստացել Բահրեյնի տնտեսությանն աջակցելու համար՝ գրում է AP-ն։

Բահրեյնի իշխանությունները հայտարարել են, որ կվերակառուցեն իրենց ֆինանսական շուկան, որպեսզի կարողանան տարեկան 2,1 միլիարդ դոլար տնտեսել։

Բահրեյնը, որ գտնվում է Սաուդյան Արաբիայից ոչ հեռու, երկար ժամանակ հենվում էր իր հարուստ հարեւանների օգնության վրա։

Այս օգնությունը, սակայն, վերջին տարիներին թուլացել էր նավթի համաշխարհային գների կտրուկ նվազման պատճառով, եւ Բահրեյնը մեծացնում էր միջազգային ֆինանսական կազմակերպություններից ստացվող վարկերի չափը։