Ավստրիական Կլագենֆուրտի քաղաքային դատարանը տեղական այգեգործին ազատազրկման է դատապարտել եւ 20 հազար եվրոյով տուգանել մեղուների դիտավորյալ թունավորման համար, հաղորդում է «Եվրո պլուսը»:

Մրգային պլանտացիայի 47-ամյա տերը այս տարի իր ծաղկող ծառերի վրա պեստիցիդ քլորպիրիֆոս էր ցողել: Արդյունքում այդ տարածաշրջանի մեղվապահներին պատկանող 50 գաղութների մեղուները սատկել են:

Դատարանը որոշել է, որ ամբաստանյալը, որպես պրոֆեսիոնալ այգեգործ, պետք է իմանար, թե թունաքիմիկատները ինչ վնաս կարող են հասցնել մեղուներին, իսկ նրանց միջոցով էլ մարդկանց, ովքեր ուտելու են «թունավորած» մեղրը : Այգեգործը պատրաստվում է բողոքարկել դատավճիռը: