Երեւանում կայացել է  Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովին նվիրված նամականիշի մարման արարողությունը:

Արարողությանը ներկա էին ՖՄԿ-ի գլխավոր քարտուղար Միքայել Ժանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը, «Հայփոստ Թրաստ Մենեջմենթ»-ի խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը:

Նամականիշի վրա պատկերված են ֆրանսիացի նկարիչ Ժան Գարզուի (Գառնիկ Զուլումյան) եւ Մարտիրոս Սարյանի կտավները, ինչպես նաեւ գագաթաժողովի լոգոն եւ «Ապրել միասին» կարգախոսը հայերենով եւ ֆրանսերենով:

Նամականիշի անվանական արժեքը 870 դրամ է: Նամականիշները տպագրվել են Ֆրանսիայում` 12.000 օրինակով: Դիզայներներն են Վահագն Մկրտչյանը եւ Աննա Բաղդասարյանը: