Discovery տիեզերանավից նետված մեզով լի կոնտեյները ապշեցրել է ամերիկացի օդերեւութաբաններին եւ աստղագետներին։ Վերջիններս դիմել են ՆԱՍԱ-ին՝ պահանջելով բացատրություն տալ Հյուսիսային Ամերիկայի երկնքում հայտնված վառ շերտի համար։
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, ՆԱՍԱ-ի ներկայացուցիչները հանգստացրել են անբացատրելի երեւույթի ականատեսներին՝ հայտարարելով, որ լույսի շերտը տիեզերանավից թափված մեզի հետքն է։ «Այս անգամ տեխնիկական պատճառներով Discovery-ից մեծ չափով մեզ է թափվել»,- հայտարարել է ՆԱՍԱ-ն։




























