ԱՄԷ-ն ավելի քան 82 մլրդ դոլար է ներդրել ֆրանկոֆոն երկրներում, իսկ ֆրանկոֆոն երկրների ներդրումները ԱՄԷ-ում հասել են 19,46 մլրդ դոլարի։
Հայաստանում ԱՄԷ դեսպանատնից NEWS.am-ին հայտնում են, որ ֆրանսերենը էմիրաթական դպրոցներում դասավանդվող 3-րդ լեզուն է՝ արաբերենից եւ անգլերենից հետո, իսկ ֆրանսախոսների թիվը ԱՄԷ-ում հասնում է մոտ 300 հազարի, ինչպես նաեւ ավելի քան 10 հազար ուսանող գրանցված է 6 ֆրանկոֆոն մասնավոր դպրոցներում։
Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությունը մասնակցում է հոկտեմբերի 7-ից 12-ը Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջոցառումներին։



























