Դպրոցներում աշխատանքային կլինեն համապատասխանաբար նոյեմբերի 17-ը եւ 24-ը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Հարգելի´ ծնողներ եւ աշակերտներ, քանի որ կառավարության կողմից աշխատանքային օրեր են հայտարարված հոկտեմբերի 27-ն ու նոյեմբերի 3-ը, որոնք համընկնում են դպրոցներում աշնանային արձակուրդների հետ, արձակուրդի անընդհատությունն ապահովելու համար, դպրոցներում աշխատանքային կլինեն համապատասխանաբար նոյեմբերի 17-ը եւ 24-ը»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ կատռավարության այսօրվա նիստում որոշվել է, որ հոկտեմբերի 11-12-ը կլինեն ոչ աշխատանքային, որի փոխարեն աշխատանքային կլինեն հոկտեմբերի 27-ը եւ նոյեմբերի 3-ը: