Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհեմմադ բեն Սալման Ալ Սաուդը, ցանկանում էր սաուդցի լրագրող Ջամալ Հաշքաջիին երկիր կանչել, որպեսեզի նրան ձերբակալեին: Այս մասին գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:
Թերթը գրում է, որ Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան պաշտոնյաները անմիջականորեն կապված են լրագրողի անհետացման հետ: Նշվում է նաեւ, որ վերջին ամիսներին երկրի ներկայացուցիչները բազմիցս Հաշքաջիին կոչ են արել հայրենիք վերադառնալ:
Մասնավորապես, նրան պաշտպանություն եւ կառավարությունում բարձր վարձատրվող աշխատանք էին առաջարկում: Լրագրողը, ինչպես նշում է թերթը, թերահավատորեն էր վերաբերվում նման առաջարկություններին:
Ավելի վաղ թուրքական ոստիկանությունը հաղորդել էր, որ Հաշքաջին սպանվել է Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում: Սաուդյան իշխանությունները հերքում են իրենց ներգրավվածությունը հանցագործությանը:
Ավելի վաղ հաղորդվել էր նաեւ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հաշքաջիի սպանության կապակցությամբ որոշում է կայացնում Ռիադի նկատմամբ պատժամիջոցների հարցի վերաբերյալ, գրում Gazeta-ն:




























