Հայաստանում Beeline-ը միացել է Էթիկայի համաշխարհային օրվան, որն աշխարհում նշվում է հոկտեմբերի 17-ին։

Էթիկայի միջազգային օրվա շրջանակում, որն աշխարհում նշվում է 2014 թվականից, տարբեր երկրներում ընկերությունները հատուկ միջոցառումներ են կազմակերպում, որպեսզի եւս մեկ անգամ ընդգծեն էթիկայի նշանակությունը բիզնեսի համար եւ վերահաստատեն իրենց հավատարմությունն ազնվության բարձրագույն ստանդարտներին։ 

Միջոցառման շրջանակում Հայաստանում Beeline-ի կոմպլայենսի աշխատակիցները  վարչական գրասենյակում հատուկ հատվածներ էին հատկացրել, որտեղ աշխատակիցները գրառումներ էին կատարում, նշելով, թե ինչ է իրենց համար էթիկան։ Այնուհետեւ կազմակերպվել է թեմային առընչվող ֆիլմի դիտում եւ քննարկում։

«Ամբողջ աշխարհում կոմպլայենսի գործառույթն ընկերություններում շատ կարեւոր դեր է խաղում, քանի որ բիզնեսում էթիկայի բարձր ստանդարտների պահպանումը պարզապես անհրաժեշտություն է գործընկերների եւ հասարակության հետ առնչվելիս։ Լինելով միջազգային խոշոր ընկերություն ՎԵՈՆ խումբը նույնպես հետեւում է այդ միտումներին եւ իր կազմում գործող ընկերություններում ձգտում է ապահովել բացարձակ թափանցիկություն եւ ազնվություն», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Հայաստանում Beeline-ի կառուցվածքում կոմպլյենսի գործառույթը ներդրվել է 2016 թ-ին եւ աշխատում է ընկերության բոլոր գործընթացների կատարյալ թափանցիկության եւ էթիկայի բարձր ստանդարտների պահպանման ուղղությամբ։ Բիզնես էթիկայի պահպանումն ապահովում է  ռիսկերի նվազեցում, կեղծիքների բացառում, ընկերության նպատակների եւ արժեքների իրականացում։