Երեւանում «Եվրասիական շաբաթ» ծրագրի շրջանակներում Միության երկրների հակամենաշնորհային գերատեսչությունների ղեկավարների հետ «5+1» ձեւաչափով քննարկվել են հանրային նախաձեռնության ներդրման հարցերը: Այս մասին հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության եւ հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի (նախարար) անդամ Մարատ Կուսաինովը:

«Սա հակամենաշնորհային մարմինների ու հասարակության, որոշակի շուկաներում բիզնեսի հետ մրցակցության պաշտպանության հարցերով հետադարձ կապի նոր գործիք է», -նշեց նա:

Կուսաինովի խոսքով, «Եվրասիական շաբաթվա» շրջանակներում մի շարք կարեւոր միջոցառումներ են անցկացվել:

 «Առաջատար, այդ թվում միջազգային փորձագետների մասնակցությամբ, մենք ԵՏՄ երկրներում մրցակցային քաղաքականության կատարելագործման հարցերով միջազգային համաժողով ենք անցկացրել: Երկրորդ՝ մենք Բիզնեսի հետ մրցակցության դաշինքի հանրային ընդունարանի արտագնա նիստ ենք անցրացրել: Մենք բիզնեսին տեղեկացրել ենք ոչ միայն մրցակցության կանոնների խախտման դեպքում պատասխանատվության,այլեւ պատմել ենք շուկայում հակամրցակցային գործողությունների դեպքում իրենց իրավունքները պաշտպանելու մասին: Բացի այդ, Հանրային ընդունարանի շրջանակներում մենք ձեռնարկատերերի հետ իրականացրել ենք մի շարք անհատական խորհրդատվություններ», - ասաց Կուսաինովը: