ՀՀ  հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2018 թվականի հոկտեմբերի 24-ի նիստում քննարկել է «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 28-ի №683Ա որոշման մեջ փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» հարցը։

ՀԾԿՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկման արդյունքում` հանձնաժողովի որոշմամբ «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրվել է հանրային շարժական կապի ցանցի տարածաշրջանային 33  կոդը։