Հավայան արշիպելագի կղզիներից մեկը «Վալակ» փոթորկից հետո ջրի տակ է անցել, հաղորդում է RT-ն:

Ըստ ԱՄՆ-ի ձկնային ռեսուրսների եւ վայրի կենդանիների պաշտպանության ծառայության, արբանյակները գրանցել են «Արեւելյան» կղզու լիակատար խորտակումը:

Դրա երկարությունը կազմել է մեկ կիլոմետր, իսկ լայնությունը՝ 120 մետր, ինչի շնորհիվ հյուսիս-արեւմտյան ատոլում մեծությամբ համարվել է  երկրորդը:

Գիտնականները կարծում են, որ կլիմայի փոփոխությունների պատճառով կարող են խորտակվել նաեւ մյուս կղզիները:

Արշիպելագը բաղկացած էր 24 կղզիներից եւ ատոլներից, որոնք գտնվում են Խաղաղ օվկիանոսի հյուսիսային մասում:

Խորտակված կղզում կանաչ ծովային կրիաների պոպուլյացիների մոտ կեսն էր գտնվում, որոնք այժմ անհետացման վտանգի տակ են: